ԲԵՆՔՍԻՆ ծագումով բրիտանացի, բնույթով խելառ մի արվեստագետ է, որի գրաֆիտի տեխնիկայով արված ստեղծագործությունները թափառում են աշխարհի պատերով` պատերազմի, խաղաղության, սոցիալական-քաղաքական և այլ թեմաներով բավական խորն ու հետաքրքիր ուղերձներ սփռելով տարբեր մշակույթներում: Իմ հեծանիվն էլ նման մի քանի դրվագի կրող է, որով ես ուր ասես չեմ գնում, հետս էլ ԲԵՆՔՍԻ-ն: Կարծում եմ սա հասարակության հետ շփվելու մի նոր միջոց կարող է լինել, որովհետև նախ ոչինչ չի պարտադրում, երկրորդը` ինչ որ բան հասցնում է ասել մարդկանց հայացքների առջևով սուրալու մի քանի վայրկյանի ընթացքում:
No comments:
Post a Comment