Total Pageviews
Monday, June 22, 2009
Ինչու են էս սիրուն կենդանու անունն էդքան պղծում` պատեհ անպատեհ, ամեն աբսուրդ արարածի խոզ անվանելով
Նկատած կլինեք, հենց տաքերն ընկնում են, Երևանի բազմազան "ուտելանոցները" բացում են դռներն ու լուսամուտները, որ դռներով հաճախորդները ներս հորդեն, իսկ լուսամուտներով` թուրքա-ռաբիզոտ երաժշտությունը դուրս ժայթքի` դեպի անմեղ քաղաքացիների տներն ու ականջները` ճանապարհին ավերելով ճաշակի, հանգստի ու քաղաքակրթության հետ առնչվող ամեն բան: Եթե սկսում ես մտածել այն մասին, թե ինչ կարելի էր անել այդ հաստափոր կլկլոցի դեմն առնելու համար` միանգամից հայկական հետադիմական իրականությանը հատուկ մի էնպիսի սցենար է գալիս աջքի առաջ, որ գերադասում ես ականջներդ անջատել ու հուսալ, որ մի օր կդադարես նկատել այդ ամենը...
Տեսնես թուրքերը տեղյակ են, թե քանի "հայ" երգիչ կա, որ մաքուր թուրքական երաժշտություն են "ստեղծում" (ավելի ճիշտ` ողձկում)իրենց անտեղյակ, անջատված լսարանի համար` առանց Թուրքիայի կառավարությունից մի կոպեկ ստանալու... Իմանան - հաստատ մի բան կանեն...
Հա, մի բան էլ էի ուզում նկատել. մեր սուպեռ-ուլտրա մշակութային արմատներով, հինավուրց հայրենիքի սրտում` Երևանում, շատ դժվար է գտնել լավ կահավորված, քիչ թե շատ մաքուր և գործող վայրեր, որոնք ուտելու կամ բան ման առնել-ծախելու համար չլինեն: Հետաքրքիր է, երբ են հայերը վերջապես կշտանալու ուտելուց ու առևտրից, ու անցելու մի քիչ էլ այլ ձևերով ժամանցի կազմակերպմանը: Հետո էլ մնում մնում էս խեղճ, սիրուն կենդանիների անունն են հիշում...
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Հենց որ սա կարդաք ու լիցքաթափվեք (բացասական լիցքերն ինկատի ունեմ էլի), կարող եք անցնել մյուս բլոգիս` http://yogaarmenia.blogspot.com/ ` հանգստանալու համար... Այնտեղ ոչ ոքի չեմ փնովում.. այնտեղ ռաբիզն ու ոչ ռաբիզը մի հարթության վրա են, որպես, ինչպես կասեր Մեծն Թումանյանը, "Տիեզերքի Ճամփորդներ": Իսկապես, որ մտքիս դնում եմ, կարողանում եմ նույնիսկ այդ կլկլոցախեղդ ու անկուշտ արարածներին ավելի հանգիստ նայել...որովհետև նրանք էլ մեր մեծ մարմնի` մեր Երկրի մի մասն են կազմում, ու հիմնականում աղմուկ են անում նորմալ կոմունիկացիայի բացակայության կամ պակասի պատճառով... Հաճախ նրանց ագրեսիան հենց ուշադրություն գրավելու միջոց է, այլ ոչ չարությունից բխած բան... պարզապես ավելի լավ մեթոդներ չունեն ուշադրություն գրավելու.. սիրենք զմիմյանս:))
Նահանջողական բաներ մի գրի տիեզերքի ճամփորդ :)))............. շատ իրավացի ես,երբ տեսնւմ ու քննադատւմ ես, որովհետև հոգիդ չի ընդունւմ ու ասում է ոչ, շատ կարևոր է տեղին ու ժամանակին ասել ՈՉ :)))
Նահանջողական բաներ մի գրի տիեզերքի ճամփորդ :)))............. շատ իրավացի ես,երբ տեսնւմ ու քննադատւմ ես, որովհետև հոգիդ չի ընդունւմ ու ասում է ոչ, շատ կարևոր է տեղին ու ժամանակին ասել ՈՉ :)))
Հա Արմինե ջան, օք, կշարունակեմ գրոհողական ոգով! Շնորհակալ եմ արձագանքելու համար!:)
Post a Comment