
Նկատած կլինեք, հենց տաքերն ընկնում են, Երևանի բազմազան "ուտելանոցները" բացում են դռներն ու լուսամուտները, որ դռներով հաճախորդները ներս հորդեն, իսկ լուսամուտներով` թուրքա-ռաբիզոտ երաժշտությունը դուրս ժայթքի` դեպի անմեղ քաղաքացիների տներն ու ականջները` ճանապարհին ավերելով ճաշակի, հանգստի ու քաղաքակրթության հետ առնչվող ամեն բան: Եթե սկսում ես մտածել այն մասին, թե ինչ կարելի էր անել այդ հաստափոր կլկլոցի դեմն առնելու համար` միանգամից հայկական հետադիմական իրականությանը հատուկ մի էնպիսի սցենար է գալիս աջքի առաջ, որ գերադասում ես ականջներդ անջատել ու հուսալ, որ մի օր կդադարես նկատել այդ ամենը...
Տեսնես թուրքերը տեղյակ են, թե քանի "հայ" երգիչ կա, որ մաքուր թուրքական երաժշտություն են "ստեղծում" (ավելի ճիշտ` ողձկում)իրենց անտեղյակ, անջատված լսարանի համար` առանց Թուրքիայի կառավարությունից մի կոպեկ ստանալու... Իմանան - հաստատ մի բան կանեն...
Հա, մի բան էլ էի ուզում նկատել. մեր սուպեռ-ուլտրա մշակութային արմատներով, հինավուրց հայրենիքի սրտում` Երևանում, շատ դժվար է գտնել լավ կահավորված, քիչ թե շատ մաքուր և գործող վայրեր, որոնք ուտելու կամ բան ման առնել-ծախելու համար չլինեն: Հետաքրքիր է, երբ են հայերը վերջապես կշտանալու ուտելուց ու առևտրից, ու անցելու մի քիչ էլ այլ ձևերով ժամանցի կազմակերպմանը: Հետո էլ մնում մնում էս խեղճ, սիրուն կենդանիների անունն են հիշում...